ԱՄՆ նախագահի հորեղբոր տղան` Մալիք Օբաման որոշել է Քենիայում զբաղվել մեծ քաղաքականությամբ, սակայն նահանգապետի թեկնածուին մեղադրում են իր բազմաթիվ կանանց նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Նա իր կանանցից մեկին գայթակղել է անչափահաս տարիքում:

Մալիք Օբամայի 12 կանանցից ամենաերիտասարդի` Շեյլա Անյանգոյի խոսքով` նա սկսել է Օբամայի հետ հանդիպել դեռեւս 17 տարեկանում: Որոշ ժամանակ անց Շեյլան որոշել է ամուսնանալ իրենից 35 տարեկան մեծ Մալիքիի հետ, բայց հիմա նա զղջում է իր արարքի համար:

Շեյլայի ներկայացմամբ` ընտանեկան կյանքում Մալիք Օբաման «զզվելի եւ նյարդայնացնող» է, նաեւ ծեծի է ենթարկում իր կանանց: Ներկայումս Շեյլան իր դստեր հետ ապրում է Մալիքի երեք այլ կանանց հետ ռեստորանային համալիրում, որը կրում է «Բարաք Օբամայի հանգստի կենտրոն» անվանումը:

Ինչպես գրում է NEWSru.com-ը, իսլամական օրենքները թույլ են տալիս տղամարդկանց ունենալ 4 կին, սակայն Մալիքը ժամանակ առ ժամանակ փոխում է կանանց: