Բանգլադեշում մահափորձ են կատարել պաշտոնական այցով գտնվող երկրի մայրաքաղաքում Հնդկաստանի նախագահ Փրահաբ Մուխերջիի դեմ:
Ըստ հնդկական NDTV հեռուստաալիքի` պայթյուն է տեղի ունեցել պետության ղեկավարի հանգրվանած հյուրանոցի մուտքի մոտ: Ըստ տեղեկությունների` ոչ ոք չի տուժել: Դեռ հայտնի չէ` արդյոք նախագահը պայթյունի ժամանակ հյուրանոցում է գտնվել:
Մուխերջին Դաքքա էր ժամանել Բանգլադեշի համար բարդ ժամանակներում, գրում է rbc-ն. ծայրահեղական «Իսլամական ջամահաթ» կազմակերպությունն ի պատասխան իր առաջնորդ Հուսեյն Սայիդի մահապատժի` երկրում գործադուլ է կազմակերպել: Հուսեյն Սայիդին մեղավոր էին ճանաչել 1971թ. անկախության պատերազմի ժամանակ զանգվածային սպանությունների եւ բռնաբարությունների համար:
Մուխերջին հասցրել էր ելույթ ունենալ տեղի համալսարանի ուսանողների առջեւ եւ վստահեցրել, որ երկրի ապագան նրանց ձեռքերում է: Հենց երիտասարդությունն էր նախկինում կազմակերպել բողոքի ցույցեր` պահանջելով պատժել անցյալի հանցագործներին:




























