Մոսկվայի Կարմիր հրապարակում ձերբակալվել են երեք ձախ ակտիվիստներ: Նրանք ձեռնաշղթաներով իրենց ամրացրել էին Իվերսկյան դարպասների երկաթե ճաղավանդակին: Դարպասների երկայնքով պահել էին «Կորչի ցար Պուտինը» մակագրությամբ պաստառ: 10 րոպե անց ակտիվիստներին ձերբակալել էր ոստիկանությունը:
Հակապուտինյան բողոքի ակցիան նվիրված էր Ռուսաստանում նախագահական ընտրությունների միամյակին, որոնցում հաղթել էր Վլադիմիր Պուտինը` երրորդ անգամ դառնալով պետության նախագահ, գրում է «Նովայա գազետան»:
Ընդդիմությունը կասկածում էր մարտի ընտրությունների օրինականությանը, պատճառաբանելով, որ դրանց չի մասնակցել Պուտինի իրական հակառակորդներից եւ ոչ մեկը, այլ միայն «համակարգի» թեկնածուներ:




























