Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևի և նրա նախկին օգնական Էլդար Ամիրովի քրեական գործով նախապատրաստական նիստը։ Դրա մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ռամիզ Մեհտիևի նկատմամբ Պետական անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել 2025 թվականի հոկտեմբերին։ Նրան մեղադրում են պետական դավաճանության, ինչպես նաև իշխանության զավթմանն ուղղված գործողությունների և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մեջ։

Մեհտիևը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1995–2019 թվականներին։ Դրանից հետո նա գլխավորել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիան։