Ամփոփվել են «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթի արդյունքները: Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, հանդիսանում է մրցույթի գլխավոր հովանավորը:

Միջազգային ժյուրիի որոշմամբ լավագույն բլոգի մրցանակի հաղթող են ճանաչվել «The Flaneur» բլոգի հեղինակ Ջոնաթան Փաուելը իր «Ուզում եմ ուտել Հայաստանում» բլոգային նյութի համար եւ «There’s So Much to See» բլոգի հեղինակ Նայլահ Հայուարդը իր «Լիբանանյան մուղրաբիե» վերնագրով նյութի համար:

Փաուելի եւ Հայուարդի նյութերին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումներով՝ http://flaneur.me.uk/11/the-silk-road-i-want-to-eat-in-armenia-silkroad2012/, http://www.theressomuchtosee.com/2012/11/lebanese-moghrabieh.html:

Հիշեցնենք, որ հաղթած 2 բլոգերները հնարավորություն կունենան առաջիկայում այցելելու Հայաստան, ապա իրենց տպավորություններն ու բացահայտումներն արտացոլել իրենց բլոգերում: