Գերմանացի բարձրաստիճանք աղաքական գործիչները, որոնք պետական գաղտնիքիմատչում ունեն, 2013թ. նոր բջջային հեռախոսներ կստանան գաղտնի տվյալների փոխանակության համար:
Wirtschaftswoche պարբերականի տվյալներով, T-Systems ընկերությունն ու բջջային կապի անվտանգության Secusmart ընկերությունը պատվեր են ստացել պետգնումների գերմանական գերատեսչությունից:
Ընդհանուր առմամբ նրանք պետք է ներկայացնեն մոտ 10 հազար պաշտպանված հեռախոսներ: Նոր հեռախոսներում հայտնվելու է զանգերի եւ նամակների կոդավորման ֆունկցիան, նաեւ օգտվողները կարող են իրենց սմարթֆոնների վրա Facebook եւ Twitter հավելվածներ դնել, որոնք այժմ արգելափակված են անվտանգության նկատառումներով:
T-Systems-ն օգտագործելու է Samsung Galaxy-S2 եւ Samsung Galaxy-S3 սմարթֆոնները, իսկ Secusmart-ը` Blackberry Z 10 հեռախոսը: Մեկ սարքն արժենալու է մոտ 2,5 հազար եվրո:




























