Իտալացի լեգենդար վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած ջութակը, որը գողացվել էր 2010-ին Լոնդոնում, գտել են բուլղարական գնչուների մոտ: Տեղի գնչւական համայնքի քրեական հեղինակությունները փորձել են վաճառել այն:

Գնչուները հաջողությամբ գաղտնի դուրս են եկել բուլղարացի ագենտների վրա եւ առաջարկել են ջութակը գնել 380 հազար դոլարով, հաղորդում է «ԱԻՖ»-ը: Ընդ որում, այդ ջութակը, եթե այն իսկապես Ստրադիվարիուսի աշխատանքն է, գնահատվում է 1,8 մլն դոլար: Ապրանքը փոխանցելու պահին գնչւների ղեկավարին ձերբակալել են:

Ջութակը գտնելու փաստն արդեն հաստատել են Սքոթլանդ Յարդից, սակայն դեռեւս պետք է ապացուցել, որ այն իսկապես Ստրադիվարիուսի աշխատանքն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2010 թվականի աշնանը Լոնդոնում մի ջութակահարուհուց խորտկարանում գողացել են 1,8 միլիոն դոլար արժողությամբ Ստրադիվարիուսի ջութակը:

Գողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին: Ջութակն ապահովագրած ընկերությունը տեղեկությունների համար 15 հազար ֆունտ սթերլինգ էր խոստացել:

1696 թվականի ջութակից բացի, գողերը տարել են նաեւ 105 հազար դոլար արժողությամբ երկու աղեղներ:

Ոստիկանությունում նշում են, որ գործիքը վաճառել գրեթե հնարավոր չէ, քանի որ այն հայտնի է աշխարհում: