Մարտի 4-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի Համայնքային ոստիկանության ծառայողները Ջամբուլի փողոցի մի տնից բերման են ենթարկել 23-ամյա Գագիկ Բ.-ին, որը կողոպուտի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար մարտի 1-ից հետախուզվում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Գագիկ Բ.-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկություն: