Հայաստանի կառավարության թիվ 2 մասնաշենքի աճուրդի ժամանակ գնորդներ չհայտնվեցին, ինչը նշանակում է, որ աճուրդը չի կայացել: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության մամլո քարտուղար Մարգարիտ Սարգսյանը NEWS.am-ին ասաց, որ աճուրդի նման արդյունքի դեպքում ուժի մեջ է մտնում «Տանգո» ընկերության հետ նախկինում կնքված պայմանագիրը:

Այսպիսով՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը հնարավորություն է ստանում 51,2 մլն դոլարով գնելու ԱԳՆ շենքը:

Պայմանագիրը պետք է կնքվի մինչեւ ապրիլի 30-ը: