Լրատվամիջոցները հայտնում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում  Fokker 50 օդանավի վթարի մանրամասները. զոհվել է յոթ մարդ:

Նախկինում հաղորդվել էր 36 զոհերի մասին՝ ելնելով չճշտված այն տեղեկությունից, որ օդանավում գտնվել է 40 մարդ: Ըստ Associated Press-ի ճշտված տեղեկությունների՝ օդանավում եղել է անձնակազմի վեց անդամ եւ չորս ուղեւոր, որոնցից երեքը ողջ են մնացել: 

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է օդանավի ռուս օդաչուի անունը՝ Ալեքսանդր Բաժենով: Նա անձնակազմի հրամանատարն է եղել:

Վթարված Fokker 50-ը պատկանել է Compagnie Africaine d`Aviation (CAA) ավիաընկերությանը եւ իրականացնում էր ներքին չվերթ՝ դեպի Գոմա: Օդանավն ընկել էր մարտի 4-ին՝ վայրէջք կատարելիս, չհասնելով օդանավակայան: Կատարվածի պատճառը դեռ պարզ չէ, սակայն հայտնի է, որ ավիավթարի պահին ուժեղ անձրեւ է եղել: