ԱՄՆ-ում ոստիկանական շներն արդեն սովորել են կրակել. Իվան մականունով խուզարկու շունը Մասաչուսեթս նահանգի Լոուրենս քաղաքում կրակել է գտնված ատրճանակից:
Ինչպես հայտնել է տեղի Eagle-Tribune պարբերականը, մարտի 3-ի գիշերը շունը կինոլոգի ուղեկցությամբ զենքը փնտրելիս փորել է ձյունը եւ պատահաբար սեղմել ատրճանակի ձգանը: Փամփուշտը դիպել է մոտակայքում գտնվող տանը: Բարեբախտաբար, բնակիչներից ոչ ոք չի տուժել:
Նույն օրվա գիշերը, քիչ ավելի վաղ, ոստիկանության սպաներից մեկը երեք կրակոց է լսել, եւ սկսել է հետապնդել մի ավտոմեքենա, որի մեջ երեք երիտասարդներ են եղել: Հետապնդման ժամանակ մեքենան կանգնել է, եւ երիտասարդներից մեկը փորձել է ձյան մեջ ինչ-որ բան թաքցնել: Օգնություն ստանալուց հետո, ոստիկանները ձերբակալել են երեք երիտասարդներին եւ սկսել են որոնել նետած «Ռուգեր» տեսակի ինը միլիետրանոց ատրճանակը, գրում է «Լենտա.ռու»-ն:
Կրակողը ձերբակալման ժամանակ հայտարարել է, որ փորձել է ստուգել ատրճանակը: Երեք ձերբակալվածներին, ովքեր 21-ից 28 տարեկան տեղի բնակիչներ են եղել, զենք եւ զինամթերք անօրինական պահելու մեղադրանք է ներկայացվել: Ավտոմեքենայի վարորդը նաեւ մեղադրվել է արագությունը գերազանցելու համար:




























