Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չեղյալ է հայտարարել Իսրայել կատարելիք մասնավոր այցը՝ հիվանդության պատճառով: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է կառավարության ղեկավարի օգնական Արամ Անանյանը:

Ավելի վաղ հայտնվում էր, որ Սարգսյանն Իսրայել է այցելելու փետրվարի 15-16-ը: Սպասվում էր, որ այցի ընթացքում նրան կուղեկցի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը: