Ավստրալիայի հարավում գտնվող Քարիքալինգ ոչ մեծ քաղաքի բնակչուհի Քարին Գիթշամին, ով ընկել էր օվկիանոսը, փրկել են դելֆինները:

Գիթշամը ծովափին զբոսնելիս է եղել իր երկու շների հետ, երբ շներից մեկը ջուրն է նետվել երկու ճայերի հետեւից: Նա չի կարողացել ինքնուրույն ափ դուրս գալ եւ շան տերը որոշել է օգնել կենդանուն: Սակայն ժայռից մոտենալով ջրին, նա հանկարծակի սայթաքել է եւ ընկել ջուրը:

«Ես հիշում եմ միայն, որ ընկա եւ գտնվում եմ ջրի մեջ, իսկ ալիքը ինձ հարվածելով մոտեցնում է ժայռին: Հաջորդը, որ հիշում եմ, այն է, որ ընկղմվեցի ջրի մեջ, իսկ դուրս գալիս  ձկան հսկա թիակ տեսա: Մտածեցի շնաձուկ է»,-պատմել է Գիթշամը:
Այնուհետեւ կինը եւս մեկ թիակ է տեսել եւ հասկացել, որ դա դելֆինների վտառ է: Դելֆինները սկզբում շանը հրելով մոտեցրել են տիրոջը, ապա երկուսին օգնել են ափ հասնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: