Մարտի 5-ի երեկոյան հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 22:00-ի սահմաններում Երեւանյան խճուղու իր բնակարանում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել 57-ամյա Ազատ Հ.-ն:
Մեր տեղեկություններով` ինքնասպան եղածի բաճկոնի գրպանից գրություն է հայտնաբերվել, որն ուղարկվել է ձեռագրաբանական փորձաքննության:
Ըստ տեղեկությունների, ինքնասպանութուն գործածը սիրել է մի կնոջ, այդ սերը սակայն փոխադարձ չի եղել եւ նա դիմել է նման քայլի: Ըստ դատաբժշկի տված եզրակացության` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հավաստի տեղեկություններով` նշված դեպքից մեկ օր առաջ կրկին ինքնասպանություն է եղել Վանաձորում: Դեմիրճյան փողոցում գտնվող իր տանը ինքնասպան է եղել 24-26-ամյա մի երիտասարդ: Մանրամասներն` առաջիկայում:




























