ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը տանն անհաջող ընկելուց հետո հայտնվել է հիվանդանոցում: մարտի 5-ին 89-ամյա քաղաքական գործչին տեղափոխել են Նյու Յորքի հիվանդանոց: Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրը հիվանդանոցւմ հետազոտություն կանցնի՝ ստացած վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար, գրում է LifeNews-ը:
Քիսինջերը ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի հարաբերությունների լարվածության թուլացման գլխավոր նախաձեռնողն էր: Նա ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 1973 -1977թթ., նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի կառավարման տարիներին եղել է նաեւ նախագահի ազգային անվտանգության գործով խորհրդական: 1973թ. Քիսինջերը Նոբելյան խաղաղության մրցանակի էր արժանացել՝ Փարիզի համաձայնագրում ներռդրած ավանդի համար:




























