Անգլիական Նորթդհեմփթոնշիր կոմսության ոստիկանությունը հանրահայտ eBay առցանց աճուրդում թեթեւշարժիչային ինքնաթիռ է վաճառել, որը նախկինում պատկանել է թմրավաճառներին:  Անսովոր լոտը իրարանցում է առաջ բերել օգտվողների շրջանում եւ նախնական գնից շատ ավելի թանկ վաճառվել: Կանադական Zenair ընկերության արտադրած  Zodiac օդանավը վաճառվել է ավելի քան 17 հազար ֆունտով  (26 հազար դոլար):

Օդանավն առգրավվել էր թմրավաճառներից , որոնք դրանով Ֆրանսիայից կոկաին էին տեղափոխում Մեծ Բրիտանիա:

Լոտի հենց այդ արտասովոր բնույթն է հավանաբար մեծ հետաքրքրություն առաջացրել eBay-ի լսարանում, թեեւ նախազգուշացվել էր, որ «մեքենան լուրջ վերանորոգման կարիք է զգում», գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վաճառքից ստացված միջոցներով կվճարեն Նորթդհեմփթոնշիրի ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը, նաեւ կոմսությունում հասարակական ծրագրեր կյանքի կկոչվեն: