Մարտի 5-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից  հետո բերման է ենթարկվել 44-ամյա Գեւորգ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ նա 2012 թ. հունվարի 27-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Գեւորգ Մ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: