Ոստիկանության Էրեբունիի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 6-ին, ժամը15.00-ին, բաժին է ներկայացել 30-ամյա Գեւորգ Ա.-ն, ով փետրվարի 13-ից հետախուզվում էր խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ Գեւորգ Ա.-ն նյութերի հետ միասին ներկայացվել է ոստիկանության Էրեբունիի քննչական բաժին: