Իտալական «Միլանի» կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմն այս օրերին փոքր-ինչ հուզված է, քանի որ ռոսսոներիները պետք է Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում հանդիպեն իր նախկինի թիմի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

«Անկասկած, ես շատ մեծ հույզեր եմ վերապրելու, քանի որ մինչ այժմ երբեք չեմ խաղացել իմ նախկին թիմերի դեմ։ Չնայած պետք է ընգծեմ, որ զուտ մարզական տեսանկյունից ոչ մի խնդիր չի ծագի, քանի որ ես սովոր եմ մասնակցել նման կարևւոր խաղերի։ Իսկ թիմերի և մարզասերների համար այս մրցամարտը մեծ կարևորություն է ներկայացնում», — ասել է ֆուտբոլիստը։