Վրաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացիներ Աբուբեքիր Ֆիլգիչին եւ Օզքան Օզթուրքին, ում մոտ կեղծ թղթադրամներ են եղել: Այս մասին հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի ծառայությունը:
ՔՆնությունը պարզել է, որ իրացնելու նպատակով նրանք Սարփիի վերահսկողական անցակեով Թուրքիայից Վրաստան են անցկացրել 2 հազար թուրքական կեղծ լիրա եւ 2,5 հազար կեղծ դոլար, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:
Թուրք քաղաքացիների կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստման կամ իրացման մեղադրանք է առաջադրվել: Կալանավորվածներին մինչեւ 7 տարվա ազատազրկում է սպառնում:




























