Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, որը հանդիսանում է հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, կբեմադրվի նաեւ Ստամբուլում։

Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ՝ մատի 9-ին, 13-ին, 19-ին եւ ապրիլի 4-ին Շիշլիի քաղաքային մշակույթի կենտրոնում տեղի կունենան «Անուշ» օպերայի բեմադրությունները։

Ստամբուլում «Անուշ» օպերայի բեմադրության հեղինակն է Լեւոն Թաբերյանը, ով օպերայի մասին արել է հետեւյալ մեկնաբանությունը. «Ավելի ըմբոստ, ավելի թեժ, նոր մի Անուշ»։

Նշենք, որ Թումանյանի համանուն ստեղծագործության հիման վրա Արմեն Տիգրանյանի բեմականացրած «Անուշ» օպերան առաջին անգամ 1912-ի օգոստոսի 4-ին բեմ է բարձրացել Ալեքսանդրապոլի քաղաքային ժողովրդական տանը։