Ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումները արտերկրից Հայաստան (տրանսֆերտները) 2013թ. հունվարին կազմել են 83.2 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած հունվարի տեղեկագրում:

2012 թ. դեկտեմբերի համեմատ (156 մլն դոլար) տրանսֆերտները գրեթե կրկնակի նվազել են, սակայն նախորդ տարվա հունվարի համեմատ առկա է մոտ 11% աճ:

Նշենք նաեւ, որ այս տարվա հունվարին զգալի աճ է արձանագրվել նաեւ Հայաստանից դուրս եկող տրանսֆերտների մասով՝ նախորդ տարվա հունվարի 15.7 մլն դոլարի համեմատ այս տարվա հունվարին դրանք կազմել են 20.7 մլն դոլար: Զգալի աճել են դեպի Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա փոխանցվող գումարները:

Հունվարին Հայաստանը Ռուսաստանից ստացել է 65.3 մլն դոլար եւ փոխանցել 10.4 մլն դոլար: ԱՄՆ-ից ստացվել է 4.6 մլն դոլար, փոխանցվել՝ 2.6 մլն դոլար:

Մյուս երկրների հետ «տրանսֆերտային շրջանառությունը» մեծ չէ: