Երեւանի Տերյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում, Կենտրոն վարչական շրջանի վարչակազմի շենքի դիմաց, այսօր` մարտի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում հանկարծամահ է եղել դերասան Հովիկ Վանյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Կենտրոնի բաժնից:

Վերջինս 65 տարեկան էր, մինչեւ մահը նրա ինքնազգացողությունը վատացել է եւ քաղաքացիները փորձել են օգնություն ցույց տալ: Սակայն մինչեւ շտապօգնության ժամանելը դերասանը մահացել է:

Նախնական տեղեկություններով մահը վրա է հասել ինֆարկտից: