Հայաստանի ՊՆ թիվ N զորամասի զինծառայող 20-ամյա Գեւորգ Հարությունյանը սվին-դանակի երկու հարված է հասցրել իր վերադաս հանդիսացող ավագ լեյտենանտ Ֆ. Մանդալյանի մեջքի եւ ձախ ազդրի շրջաններին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն` 20-ամյա Գեւորգ Հարությունյանը, հանդիսանալով Հայաստանի ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, զինվորական պարտականությունները կատարելու կապակցությամբ վիճաբանել, ,այնուհետեւ բռնություն է գործադրել` սվին-դանակի երկու հարված է հասցրել իր վերադաս հանդիսացող ավագ լեյտենանտ Ֆ.Մանդալյանի մեջքի եւ ձախ ազդրի շրջաններին`պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քրեական գործ է հարուցվել 358 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել մարտի 5-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























