Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է կանանց ու աղջիկներին` Կանանց միջազգային տոնի առթիվ:

Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ։

Անսահման համբերությամբ ու բարությամբ, անսպառ լավատեսությամբ, հարազատ օջախին ու ընտանիքին ձեր անմնացորդ  նվիրումով դուք արժանիորեն վաստակել եք ամենաբարձր գնահատանքը :

Անուրանալի է նաեւ ձեր ներդրումը մեր ձեռքբերումներում: Նաեւ ձեր հոգածությամբ, տնտեսության ամենատարբեր ճյուղերում եւ բնագավառներում ձեր նվիրված աշխատանքով  է, որ  օր օրի շենանում է մեր սիրելի մայրաքաղաքը։

Ձեր տոնի ու բնության զարթոնքի համընկնումն էլ խորհրդանշական է. գեղեցկության տոնն այլ կերպ չէր կարող լինել։  Ուստի թող գարունով, գարնան բույրով հագեցած լինի ձեր ու ձեր հարազատների յուրաքանչյուր օրը:

Քաջառողջություն, անհատնում երջանկություն  ու հաջողություններ ձեզ, մեր սիրելի մայրեր, կանայք ու քույրեր»: