Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներ ու ծաղիկներ էին ստանում անցորդ բոլոր կանայք։ Օրը տոնական էր փողոցի այլ հատվածներում եւս. Աբովյան–Թումանյան փողոցների խաչմերուկից Հանրապետության հրապարակ հատվածում եւս կանանց անակնկալ էր սպասում. ծաղիկներն ու բացիկները նվիրում էին սագուեյով երիտասարդները։
Կեսօրից տոնական տրամադրություն էր նաեւ Կարապի լճի շրջակայքում։ Երեւանի քաղաքապետի անունից շնորհավորանքներ ու ծաղիկներ էին ստանում կանայք ու աղջիկները, հնչում էին Երեւանի մասին երգեր։
Թամանյանի արձանի մոտ եւս օրվա խորհրդանշան մեծ 8 էր տեղադրված, որի մոտ լուսանկարվում էին անցորդները եւ ստանում օրվա խորհրդանշական նվերները։




























