Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի արեւմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Քամին արեւմտյան` 2-7 մ/վրկ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա:

Ըստ «Հայպետհիդրոմետի»` Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է: Գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, ցերեկը` +9+11:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` -10-15, ցերեկը` -2+3,

Կոտայքում` գիշերը` -10-15, ցերեկը` -2+3,

Գեղարքունիքում` գիշերը` -10-15, ցերեկը` -2+3,

Լոռիում` գիշերը` -5-10, ցերեկը` +3+8,

Տավուշում` գիշերը` -1-6, ցերեկը` +8+13,

Արագածոտնի լեռներում` գիշերը` -10-15, ցերեկը` -2+3,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` 0-3, ցերեկը` +7+10,

Արարատում` գիշերը` -2+1, ցերեկը` +8+12,

Արմավիրում` գիշերը` -2+1, ցերեկը` +8+12,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` -10-15, ցերեկը` -2+3,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` -2+1, ցերեկը` +8+12,

Սյունիքի հովիտներում` գիշերը` 0+4, ցերեկը` +6+11,

Սյունիքի նախալեռներում` գիշերը` -5-10, ցերեկը` +3+8,

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` -1+2, ցերեկը` +5+10: