Ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակչուհի, 1992 թ. ծնված Սոֆիկ Ներսիսյանը, որը 2013 թ. փետրվարի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել եւ մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Ս. Ներսիսյանի արտաքին նկարագիրն է՝ հասակը՝ մոտ 170 սմ, միջին կազմվածքով, կարճ, շագանակագույն մազերով, շագանակագույն աչքերով, օվալաձեւ դեմքով:
Հագին եղել է՝ սեւ բաճկոն, մուգ կապույտ ջինսե տաբատ, ամառային հողաթափեր:
Ներսիսյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, մտավոր հետամնացությամբ:
Ովքեր որեւէ տեղեկություն ունեն որոնվողի գտնվելու վայրի մասին խնդրում են դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին` 010-59-06-43, 0231-5-29-14, 1-02 հեռախոսահամարներով:




























