Մարտի 8-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, շարունակում է փակ է մնալ Սելիմի լեռնանցքը։ Ուժեղ բքի եւ մառախուղի պատճառով դժվարանցանելի է դարձել Բերդ-ճամբարակ ճանապարհահատածը։
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:




























