Այսօր` մարտի 8-ին Երուսաղեմում Տաճարի լեռան վրա բախումներ են տեղի ունեցել Իսրայելի ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ, ովքեր հավաքվել էին ուրբաթօրյա աղոթքի Ալ-Աքսա մզկիթում: Իսրայելի լրատվամիջոցները հայտնում են, որ առաջինը բռնություն են կիրառել մահմեդականները, ովքեր ոստիկանների ուղղությամբ քարեր ու վառվող հեղուկով շշեր են նետել: Իր հերթին ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել:
Միջադեպը տեղի է ունեցել Մահրիբյան դարպասներից ոչ հեռու, որոնք տանում են դեպի Ալ-Աքսա մզկիթ: Բախման արդյունքում ՑԱԽԱԼ-ի երկու զինծառայողներ եւ իսրայելական հեռուստաալիքներից մեկի օպերատորը թեթեւ վնասվածքներ են ստացել: Քարով հարվածել են «Եդիոտ Ահրոնոտ» թերթի ֆոտոթղթակցի դեմքին, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Ի պատասխան պաղեստինցիների, ոստիկանության ստորաբաժանումները ներխուժել են Տաճարի լեռան տարածք եւ մզկիթի տարածքն ազատել են մահմեդական ցուցարարներից, որոնց մի մասը հասցրել է թաքնվել մզկիթի ներսում:




























