Հարավ-Արեւմտյան թաղամասի՝ Բաբաջանյան-83 շենքի բակում այսօր՝ մարտի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում անցորդները տղամարդու դիակ են հայտնաբերել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Մալաթիայի բաժնից:

Ավելի ուշ պարզվել է, որ ալեհավաք տեղադրելիս 7-րդ հարկից վայր է ընկել այդ շենքի բնակիչ 59-ամյա Գովել Ա.-ն: Վերջինս վայր է ընկել 7րդ հարկից եւ տեղում մահացել է:Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում: