Այսօր՝ մարտի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում:Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, ժամը 19:30-ի սահմաններում «Ֆոլqսվագեն» մակնիշի՝ 26 ՍՕ 565 համարանիշի ավտոմեքենան, Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել Իջեւանի բնակիչ 83-ամյա Օֆելյա Ամիրովային:

«Ֆոլկսվագեն»-ը վարել է Իջեւանի բնակիչ 27-ամյա Անատոլի Առաքելյանը: Վրաերթի ենթարկելուց հետո  վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել եւ վրաերթի ենթարկվածին տեղափոխել Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ էլ կինը մահացել է:

Այս պահին մեքենան տեղափոխվում է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի