Այսօր՝ մարտի 8-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոռիի մարզում (ֆոտոռեպորտաժ): Ինչպես հայտնում է NEWS.am–ի Լոռիի թղթակիցը, մարզի Լերմոնտովո գյուղի ճանապարհին, «Սոճիներ» կոչվող ճանապարահատվածում «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մետր գլորվելով ընկել ձորը:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, պատահարի հետևանքով կան 4 վիրավորներ, որոնց այս պահին Լոռիի հրշեջ փրկարարները, Լերմոնտովո գյուղի բնակիչների օգնությամբ դուրս են բերել ձորից ու տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն:

Վթարի վայրում աշխատում են Լոռիի մարզի փևրկարարները՝ վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները՝ պետի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ, ովքեր փորձում են պարզել ուղևորների և վարորդի ինքնությունը: Այլ մանրամասներ կհաղորդվեն առաջիկայում:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի / NEWS.am