Պարզվել է այսօր Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ձորն ընկած մեքենաում գտնվող անձանց ինքնությունը (ֆոտոռեպորտաժ): Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, մեքենայում են եղել 17-ամյա Նարեկ Խաչատրյանը, 18-ամյա Վահե և 17-ամյա Սևակ Խառատյան եղբայրները և 18-ամյա Արմեն Դավթյանը: Մեքենայի վարորդն ու երեք ուղևորներն էլ Մարգահովիտ գյուղի բնակիչներ են: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Դեռևս պարզված չէ, թե ով է եղել մեքենայի ղեկին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր NEWS.am–ի Լոռիի թղթակիցը, այսօր՝ մարտի 8-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Լերմոնտովո գյուղի ճանապարհին, «Սոճիներ» կոչվող ճանապարահատվածում «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մետր գլորվելով ընկել ձորը:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, պատահարի հետևանքով 4 վիրավորները Լերմոնտովո գյուղի բնակիչների օգնությամբ դուրս են բերել ձորից ու տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի