Երեւանում, մարտի 11-ին, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ կիրականացնեն 2012-ի հոկտեմբերին տեղի ունեցած 5-րդ Համահայկական նկարչական մրցույթի եւ 3-րդ Դիմակահանդես-շքերթի` ամփոփումն ու մրցանակաբաշխությունը:

Հիշեցնենք, որ 5-րդ Համահայկական նկարչական մրցույթին մասնակցել են հազարավոր երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից ինչպես նաեւ սփյուռքից, որոնցից 12 լավագույն աշխատանքների հեղինակներին` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կշնորհվեն մրցանակներ՝ հեծանիվ, ֆոտոխցիկ, տեսախցիկ:

2012թ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած դիմակահանդես-շքերթին մասնակցել են երեք տասնյակից ավելի դպրոցներ` Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից: Կհայտարարվեն նաեւ ‹‹Երեխաները հանուն բնության›› հրապարակումների լրագրողական մրցույթի հաղթողների անունները: Մրցանակաբաշխության ընթացքում կցուցադրվի 5-րդ համահայկական նկարչական մրցույթի մասին պատմող ֆիլմը: