Մարտի 8-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2705» եւ «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով առաջին ավտոմեքենայի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: