Մարտի 8-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 24-ամյա Արման Գ.-ին, ով 2012 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչին վիրավորելու մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Արման Գ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:



























