Մարտի 9-ին, ժամը 00.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 33-ամյա Իշխան Գրիգորյանին, ով տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: