Ադրբեջանցի պատգմավոր Հիքմեթ Աթաեւը զոհվել է ավտովթարից, երբ մարտի 8-ին Վրաստանից վերադառնում էր Ադրբեջան: Վթարը տեղի է ունեցել Բալաքենսկի շրջանում. պատգամավորի «ՎԱԶ-2106»-ը բախվել է  «ՎԱԶ-21015»-ին, առայժմ հայտնի չէ, թե ով է մեղավոր եղել:

Պատգամավորի որդին, ով նույնպես գտնվել է մեքենայում, տեղափոխվել է հիվանդանոց: Տուժել է նաեւ մյուս մեքենայի վարորդը, հաղորդում է  ANSPRESS-ը: Նշվում է, որ Աթաեւի որդին սովորում էր Վրաստանում  եւ հայրը գնացել էր նրան բերելու:

Հիքմեթ Աթաեւը Միլի միջլիսի սոցիալական քաղաքականության հարցերով մշտական հանձանժողովի անդամ էր, մասնագիտությամբ բժիշկ: Նա ծնվել էր 1953թ-ին, պատգամավոր էր ընտրվել Զաքաթալա քաղաքից: