Այսօր՝ փետրվարի 15-ին Վանկուվերում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում ավարտվել է մոգուլ մարզաձեւում տղամարդկանց ֆրիսթայլի եզրափակիչը:

Ոսկե մեդալը նվաճել է կանադացի Ալեքսանդր Բիլոդոն՝ հավաքելով 26,75 միավոր: Արծաթե մեդալը բաժին է հասել ավստարալացի Դեյլ Բեգգ-Սմիթին: Երրորդը Բրայան Ուիլսոնն է ԱՄՆ-ից:

Նշենք, որ Բիլոդոյի պարգեւը Կանադայի համար առաջինն է Օլիմպիադայում:

Ահա առաջին հնգյակի հավաքած միավորները՝

1. Ալեքսանդր Բիլոդո- 26,75

2. Դեյլ Բեգգ-Սմիթ- 26,58

3. Բրայան Ուիլսոն- 26,08

4. Վենսան Մարկիզ (Կանադա)- 25,88

5. Պիեռ-Ալեքսանդր Ռուսսո (Կանադա)- 25,83