Ադրբեջանում մարտի 9-ին նախատեսված «Պահեստի եւ պաշտոնաթող սպաներ» միավորման պիկետն անորոշ ժամկետով տեղափոխվել է: Ադ մասին ԱՊԱ գործակալությանն ասել է միավորման ներկայացուցիչ, պաշտոնաթող գնդապետ Յաշար Ջաֆարլին:
Նրա խոսքով` պառճառն այն է, որ Բաքվի գործադիր իշխանությունը թույլ չի տվել պիկետի անցկացումը: «Մենք չցանկացանք խախտել օրենքը, եւ նորից կդիմենք քաղաքային իշխանությանը` պիկետի անցկացման թույլտվություն ստանալու համար»: Նա նաեւ ասել է, որ կդիմեն դատարան` բողոք ներկայացնելու Բաքվի գործադիր իշխանության դեմ:
Նախետեսվում էր, որ պիկետը տեղի է ունենալու Արդարադատության նախարարության շենքի առջեւ եւ կավարտվեր պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի տան մոտ: Կամակերպիչները ակցիայի միջոցով պետք է բողոք հայտնեին պետական մարմինների կողմից կազմակերպության նկատմամբ դատական որոշումները չկատարելու դեմ:




























