Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան հանդիպում են կազմակերպել Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ։

«Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» թեմայի շրջանակներում Շավարշ Քոչարյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, ովքեր, իրենց հերթին, այս կամ այն հարցի շուրջ արտահայտել են իրենց դիրքորոշումը։

Քննարկվել են հայ-ադրբեջանական բանակցությունների արդի փուլը, գազի թանկացումները, Վահագն Չախալյանի ու Ռամիլ Սաֆարովի հարցերը:

Հանդիպման վերջում փոխնախարարը կարեւորել է երիտասարդների կողմից կազմակերպվող նման նախաձեռնություններն ու խոստացել, որ այսպիսի հանդիպումներն այսուհետ հաճախակի բնույթ են կրելու։