Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում հերթական հանդիպումից առաջ նրան  մոտեցել ոստիկանության ներկայացուցիչը եւ հայտարարել, որ հանրահավաքը արտոնված չէ, եւ դրա կազմակերպիչներն ու մասնակիցները կարող են պատասխանատվություն կրել:

Րաֆֆի Հովհաննիսյանը մոտենալով ոստիկանության սպային, հայտարարել է, որ ժողովուրդն իրավունք ունի հավաքներ անցկացնելու: «Ոչ, հայտարարում եմ, որ հանրահավաքն արտոնված չի եղել»,-պնդել է ոստիկանը, ինչին «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն առաջնորդն արձագանքել է. «Սովորեք օրենքները եւ կտեսնեք, որ ժողովուրդն իրավունք ունի հավաքվելու, իսկ ոստիկանությունն իրավունք չունի ցրել մարդկանց»: