Մարտի 10-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարների եւ տեղի ուժերով ավտոբուսից դուրս է բերվել 20 ուղեւոր:

ԱԻն լրատվական ծառայությունը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: