Մարտի 10-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Գավառ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Չպարզված հանգամանքներում Արծվաքար թաղամասի գերեզմանատան մոտ կողաշրջվելէ «ՊԱԶ» մակնիշի 0336 Լ պետհամարանիշով Գավառ-Արծվաքար երթուղային ավտոբուսը:

Մինչեւ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած, 1954 թ. ծնված  Զ. Բաբայանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարների եւ տեղի ուժերով ավտոբուսից դուրս է բերվել 20 ուղեւոր:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել ավտոբուսը: