Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը պատասխանել է  գերատեսչության հողատարածքների ապօրինի օտարումներին վերաբերող քննության հարցերին:

Իրավապահ մամինները հետաքրքրվել են Անապայի հողատարածքով, որը քաղաքի իշխանությունները պաշտպանության նախարարության էին հանձնել 2010թ.` սեւծովյան նավատորմի համար ռադիոտեղերոշիչ կայանի կառուցման նպատակով: Սակայն հողատարածքը շուտով հայտարարել էին ոչ պրոֆիլային ակտիվ եւ շուկայական գնից 57 միլիոն ռուբլով ցածր վաճառել մասնավոր ընկերությանը, գրում է  «Կոմերսանտը»:

Ներկայումս տվյալ տարածքում շինարարություն է իրականացնում Անատոլի Սերդյուկովի քրոջ ամուսինը` Վալերի Պուզիկովը: Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուզիկովի անունը հայտնվել էր Աստրախանի մարզում ճանապարհի անօրինական  կառուցապատման մասին գործում: Տվյալ շինարարությունը նախկին նախարարը բացատրել էր որպես «ծառայողական անհրաժեշտություն»:

«Ռոսբալտը» հայտնում է, որ Աստրախանի մարզի Շկոլնի կղզում հանգստյան ավան կառուցելիս  ռազմական գերատեսչության միջոցներն ու ուժերն ապօրինի ներգրավելու հետաքննության շրջանակներում ՌԴ ՔԿ-ի վարչությունը խուզակումներ է իրականացրել Անատոլի Սերդյուկովի քրոջ` Գալինա Պուզիկովայի եւ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Տատյանա Սինիլովայի տանը: 

Ըստքննության վարկածի` կանայք կարող էին կապ ունենալ Աստրախանի մարզ փոխադրման եւ դրան հաջորդած իրադարձությունների հետ: Հատկանշական է, որ այդ բոլոր աշխատանքներն իրականացվել են Պաշտպանության նախարարության հաշվին, որի հետեւանքով բյուջեին հասցվել էր 15,5 միլիոն ռուբլու վնաս: Հանգստյան կայանի եւ ավանի համասեփականատերն է Գալինա Պուզիկովայի ամուսին Վալերի Պուզիկովը:

Քրեական գործերը միացվել են «Օբորոնսերվիս»-ի յուրացումներին, սակայն Սերդյուկովը դեռ ոչ մի բանում չի մեղադրվում, իսկ Պուզիկովն անգամ վկա չի: Սերդյուկովի համախոհները եւ հարազատները փախուստի են դիմել: