Մեծ թատրոնի առաջատար մենակատար Պավել Դմիտրիչենկոյի շատ գործընկերներ  հրաժարվում են հավատալ, որ նա է  բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակման պատվիրատուն: Նրանք ասում են, որ մենապարողին ձերբակալել են առանց ապացույցների,  իսկ  խոստովանական ցուցմնունքներն էլ նա տվել է առանց փաստաբանների ներկայության: «Մոսկովսկի կոմսոմոլեցին» այդ մասին պատմել է թատրոնի աղբյուրը` թատերախմբի ժողովից հետո:

«Վեստին» մեջբերում է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Իկսանովի խոսքերը, ըստ որոնց Դմիտրիչենկոն կարող էր լինել ոչ թե պատվիրատուն, այլ կատարողներից մեկը: «Նա կատարող է: Կա ոմն խամաճիկավար, եւ հետաքննությունը պետք է գտնի այդ մարդուն»:

Նախկինում նա հայտարարել էր, որ Ֆիլինի մահափորձը հնարավոր էր դարձել թատրոնոմ  իրավիճակի սրման պատճառով, որի հետեւում կանգնած է պարող Նիկոլայ Ցիսկարիձեն:

Գերմանիայում բուժվող Ֆիլինը չի պատրաստվում վերադանալ Ռուսաստան, քանի դեռ իր մահափորձի գործի քննությունը չի ավարտվել: Այդ մասին հայտնում է  «Մայակը»` վկայակոչելով բալետմեյստերի ընկեր Գրիգորի Բելկինին: 

Հունվարի 17-ին Սերգեյ Ֆիլինի դեմքին ծծմբաթթու էին լցրել: Ֆիլինը հիվանդանոց էր տեղափոխվել դեմքի երրորդ կարգի այրվածքներով: Բացի Դմիտրիչեկոյից` հարձակման կասկածանքով ձերբակալվել էին նաեւ նախկինում դատված Յուրի Զարուցկին եւ վարորդ Անդրեյ Լիպատովը: