Հայ դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինվորի մահվան լուրն ապատեղեկատվություն է, NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Հայկական կողմը հավատարիմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը», - ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` մարտի 10-ին շփման գծում հայ դիպուկահարի կրակոցի հետեւանքով իբրեւ թե զոհվել էր Ալի Աբիլովը (ծմված 1994թ.): Նշենք, որ ադրբեջանական կողմը որպես կանոն սեփական բանակում արտակարգ իրավիճակներում զոհված զինվորներին ներկայացնում է որպես «հրադադարի ռեժիմի խախտման զոհեր»: