Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօչ` մարտի 11-ին, աշխատանքային այցով ժամանում է Մոսկվա: Սա նրա առաջին արտասահմանյան այցն է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 12-ին տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներին վերաբերող հարցեր:
Բացի երկկողմ հարաբերություններից, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կքննարկեն ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:
Պուտինի եւ Սարգսյանի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2012-ի դեկտեմբերի 19-ին` Մոսկվայում, ՀԱՊԿ-ի եւ ԵվաԱզԷՍ-ի գագաթաժողովների շրջանակում:




























