Մարտի 10-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող խանութի մոտից  մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա Գուրգեն Դ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայուոյունից  NEWS.am-ին հայտնում են, որ պարզել է, որ անհայտ անձը նույն օրը, ժամը 21.00-ին, Կիեւյան փողոցի հիշյալ խանութի մոտ դանակով հարվածել է Գուրգեն Դ.-ին եւ պատճառել  վնասվածք:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հարվածողի ինքնությունը պարզվել է. նա 30-ամյա Հարություն Ս.-ն է:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: